Իրավաբան․net-ը հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 3-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահե Հակոբյանին ազատել վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։
Այդ պաշտոնին Հակոբյանը նշանակվել էր 2019-ի հուլիսին։