Տեղը չեք բերել՝ ուր եք եկել, սա ՀՀ Ազգային ժողովն է․ Ալեն Սիմոնյան

«Ինձ մոտ տպավորություն է, որ ընդդիմադիր խմբակցություների ներսում չկա միասնականություն և չկա ինչ-որ ձևով կառավարող մարմին: 2 խմբակցությունում էլ կան մարդիկ, որ փորձում են վիրավորաքների, և չարաճճիությամբ աչքի ընկնել: Մարդիկ պարտվել են և այդ մրմուռը մինչ հիմա ոմանց մեջ է»,-այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա կոչ արեց, որ մանր-մունր սադրանքներին չարձանագրեն;

«Տեղը չեն բերել՝ ուր են եկել, սա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն է, ամենախիստ ձևով արձագանքելու եմ»,-նշեց Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթի ժամանակ այսօր՝ օգոստոսի 11-ին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անջատեց նրա խոսափողը՝ դուրս հրավիրելով նիստերի դահլիճից։

Պատգամավորն իր ելույթում օգտագործեց «կապիտուլյանտ Նիկոլը» արտահայտությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել