Ո՞րն է ՀՀ սահմաններն ամբողջությամբ ռուսական զորքերի պահպանության տակ դնելու գինը․ Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ ելույթի ժամանակ ասաց, որ առաջիկա 5 տարում բավականին ծանր աշխատանք է սպասվում:

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանների երկայնքով տեղակայված ռուս խաղաղապահների մասին՝ պատգամավորն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մի գուցե քննարկվի Հայաստանի սահմաններն ամբողջությամբ ռուսական սահմանապահ զորքերի պահպանման տակ դնելու հարցը:

«Սա ի՞նչ է ենթադրում հետագայի համար, ո՞րն է սրա գինը, ո՞նց է գնալու այդ գործընթացը: ՀԱՊԿ-ի հետ կապված, ո՞րն է մեր մոտեցումը: Մենք գնո՞ւմ ենք փոփոխությունների, կա՞ն լուծումներ, թե գնում ենք նոր լուծումների»,-նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել