Հայտնի է Աբովյան տանող կամրջի տակ ողբերգական վթարից մահացածների ինքնությունը

2021 թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 18:15-ի սահմանում, 35-ամյա տղամարդը, իր կողմից վարած «Օպել Կոմբո» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ավտոճանապարհի 16-րդ կիլոմետր հատվածում, Աբովյան քաղաք տանող կամրջի տակ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, հարվածել կամրջի հենասյանը, ինչի արդյունքում վերջինս, ինչպես նաև` 31-ամյա կինը և 4-ամյա որդին տեղում ստացած մարմնական վնասվածքներից մահացել են: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Դեպքի փաստով ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով։

Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ: Հարցաքննվել են դեպքին ականատես վարորդներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել