Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 7-12-ին՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ին` առանձին շրջաններում, 9-ին՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
