Իշխան Սաղաթելյանը կրկին չընտրվեց ԱԺ փոխնախագահ

Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 5-ին պետք է ընտրեր ԱԺ նախագահի տեղակալին։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների թեկնածու Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ չընտրվեց այդ պաշտոնում։ Քվեարկության ժամանակ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնկացել էին 103-ը։ Կողմ է քվեարկել 49 պատգամավոր, անվավեր` 5։ Նշենք, որ ընտրվելու համար անհրաժեշտ է 54 կողմ քվե։

Հիշեցնենք, որ առաջին քվեարկության ժամանակ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնկացել էին 104-ը, սակայն նա ստացել է 53 «կողմ» ձայն:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 137-րդ հոդվաի 9-րդ մասին համաձայն՝ եթե ԱԺ նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա անցկացվում է Ազգային ժողովի տեղակալի նոր ընտրություն։ Առաջին քվեարկությունից հետո ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընդդիմադիր թեկնածու առաջադրելու համար «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Սեյրան Օհանյանը ելույթ էր ունեցել՝ ասելով, որ նրանք կրկին առաջադրում են Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում առաջադրել էր Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունները, ովքեր ընտրվել են այդ պաշտոնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել