ԱՄՆ Պաշտպանության նախարարության շենքը ՝ Պենտագոնը, արգելափակվել է շենքի տարածքում կրակոցների մասին հայտարարությունների պատճառով: «ՌԻԱ Նովոստին», հղում կատարելով լրատվամիջոցներին, նշում է, որ կան տուժածներ։
Ենթադրաբար, հրաձգությունը տեղի է ունեցել տարանցիկ կենտրոնի մոտ, որտեղ գտնվում են կանգառներն ու մետրոյի կայարանը:
Թարմացում․ Պենտագոնի մոտ հրաձգության ժամանակ մի քանի մարդ է վիրավորվել, հայտնում է տեղական WDVM հեռուստաալիքը ՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներ:
Պաշտպանության նախարարության շենքը շրջափակված է: Քաղաքացիներին կոչ է արվում խուսափել այդ տարածք գնալուց:
Նախարարության անվտանգության վարչությունը հայտարարության մեջ նշում է, որ միջոցներ են ձեռնարկվել միջադեպի կապակցությամբ:
Տեսանյութն՝ այստեղ։