Լիանա Ղալթաղչյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 3-ին նոր որոշում ստորագրեց, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Լիանա Ղալթաղչյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։

Նշենք, որ Ղալթաղչյանը այս պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի հունիսի 21-ից։

Իրավաբան.net-ը ներկայացնում է Լիանա Ղալթաղչյանի կենսագրությունը:

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
14 հունիսի 1984թ., ք. Երևան

Կրթություն
2001-2005 թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության բակալավր
2005-2007թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության մագիստրոս

Աշխատանքային գործունեություն
2007- 2011թթ. – ՀՀ արդարադատության նախարարություն՝ աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետաիրավական բաժնի առաջին կարգի մասնագետ¸ ապա առաջատար մասնագետ
2011-2015թթ․ – ՀՀ արդարադատության նախարարություն՝ աշխատակազմի օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության իրավական ակտերի մշակման բաժնի առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, բաժնի պետ, ապա՝ վարչության պետի տեղակալ, այնուհետև՝ վարչության պետի պաշտոնակատար

2015-2018թթ. –հանրային քաղաքականությանն առնչվող միջազգային և տեղական ծրագրերում անկախ փորձագետ, այդ թվում՝ ԵՄ «Արդարադատության մոնիթորինգ» տեխնիկական աջակցության ծրագրի թիմի ղեկավարի տեղակալ
2015թ. – 2018թթ․ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ՝ հանրային քաղաքականության փորձագետ
2018թ. հունիսի 21-ից՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Այլ տվյալներ
2012թ․ ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցի հանրային կառավարում ծրագրի շրջանավարտ
2012թ․ մինչ օրս ՀՀ փաստաբանական պալատի անդամ
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել