Բացահայտվել են ՃՈ տեսուչի ապօրինությունները․ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտնում է․

«Ոստիկանության ներքին անվտանգության վարչության և ճանապարհային ոստիկանության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի վարչական պրակտիկայի գծով ավագ տեսուչի ապօրինությունները։ Ճանապարհային ոստիկանությունը ևս հետևողական պայքար է մղում սեփական շարքերն արատավոր երևություներից մաքրելու ուղղությամբ։

Մասնավորապես, պարզվել է, որ հիշյալ ավագ տեսուչը 2019-2020 թվականների ընթացքում ՃՈ տեսուչների կողմից տեղում գանձված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններին կցված վճարման անդորրագրերն էլեկտրոնային ռեգիստր չի մուտքագրել, իսկ դրանից առաջացած գումարները՝ շուրջ 7 միլիոն դրամի չափով, ծախսել է իր անձնական կարիքների համար: Վերոգրյալի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքը կասեցվել է:

Նյութերն ուղարկվել են Հատուք քննչական ծառայություն, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հիշյալ ավագ տեսուչին մեղադրանք է առաջադրվել։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել