Քաղաքապետն ունի մեկ առաջին տեղակալ և կարող է ունենալ ևս ոչ ավելի, քան 3 տեղակալ:
Քաղաքապետի առաջին տեղակալը փոխարինում է քաղաքապետին վերջինիս բացակայության ժամանակ:
Քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին:
Քաղաքապետի առաջին տեղակալը պետք է լինի Երևանի ավագանու անդամ:
Քաղաքապետի տեղակալներին պաշտոնից ազատում է քաղաքապետը:
Քաղաքապետի տեղակալներն իրականացնում են քաղաքապետարանի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունները:
Քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալները կարող են իրականացնել նաև այլ լիազորություններ:
Քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
Քաղաքապետը կարող է ունենալ խորհրդականներ և օգնականներ, մամուլի քարտուղար:
Քաղաքապետի խորհրդականների և օգնականների թվաքանակը քաղաքապետի ներկայացմամբ սահմանում է ավագանին:
Քաղաքապետի խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքապետը: