Այս անգամ «ոչ մի թիզականներն» են հաղթելու. Կարին Տոնոյան

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էլի զոհեր, էլի արյուն ու արցունք, էլի խելագարվող մայրեր…..հերթական մարտական մանրախա՞ղը. ինչի համա՞ր: Գուցե նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությո՞ւն կա, և սա հերթական հոգեբանական ճնշումն է՝ վախի ազդեցության տակ ժողովրդին համոզել, թե այլ տարբերակ չկա….

Ամեն դեպքում պետք է առավել քան երբևէ ամուր կանգնել յուրաքանչյուր թիզ հողի համար և ցույց տալ, որ պատերազմն ու մեր զոհերի քանակն ավելի է ամրացրել մեզ. չկա հոգեբանական ընկճվածություն, ալիև և ալիևի գործակալներ, մոռացեք, ազգը կա ու կանգուն է, մեր որդիների կորուստը մեզ միայն առյուծից վերածել է վիրավոր առյուծի, չերազեք անգամ հայ ոգու անկման մասին:

Այս անգամ «ոչ միթիզականներն» են հաղթելու. 1-ին նախագահ, ոչ մի թիզականների նկատմամբ ձեր սարկազմն էլ չի բորբոքվո՞ւմ…. թե Գեղարքունիքն ու Արարատի մարզերն էլ են գրավյալ տարածքներ….. դե, խոսեք, ինչո՞ւ եք անհետացել, ավելի շուտ՝ վերցրեք ձեր որդիներին ու մեկնեք սահման, հերթը ձերն է, դե, ապացուցեք ձեր այդքան բարձրաձայնած «խաղաղասիրությանը» արդյունավետությունը, ապահովեք մեր խաղաղությունը և առանց մի թիզ հող զիջելու»,-նշել է նա:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ժամը 08։20-ին ՊՆ-ն հայտնել է, որ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։

07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։

08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։

09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է:

11։40-ի դրությամբ ՊՆ-ն հայտնեց, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։

Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել