Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ (06-8-Ղ3-1) Սեդրակ Հակոբի Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի հուլիսի 27-ը»։