ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնել` սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն նախատեսվում է, որ պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները ներգրավվեն ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների՝ սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:

Իրավաբան.net-ը հայտնում է, որ ներկայացված նախագծի համաձայն Կառավարությունը կորոշի․

1․Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:

2․Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

       1) ռազմական ունակությունների կատարելագործման,

       2) մասնագիտական վերապատրաստման,

       3) մասնագիտական պատրաստման,

       4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով:

3․ Վարժական հավաքներին ներգրավվել ընդհանուր մինչև 869 քաղաքացու, որոնցից 576–ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

4․ Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են.

1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 98 պահեստազորային, որոնցից` 26 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 20 – 29-ը ներառյալ, 27 պահես­տա­զորային` 2021 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ, 9 պահեստա­զորային` 2021 թվականի հոկտեմբերի 18 – 27-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2021 թվա­­կանի նոյեմբերի 1 – 10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի դեկտեմ­բե­­րի 1 – 10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի դեկտեմբերի 6 – 15-ը ներառյալ,

2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 400 պահեստազորային, որոնցից` 24 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 14 – 23-ը ներառյալ, 201 պահեստա­զորային` 2021 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ, 175 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 3 – 12-ը ներառյալ,

3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 13 պահեստա­զորային, որոնցից` 5 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 1 – 10-ը ներառյալ, 8 պա­հես­տա­զորային` 2021 թվականի նոյեմբերի 8 – 14-ը ներառյալ,

4) կապի մասնագիտություններով մինչև 75 պահեստազորային, որոնցից` 71 պահես­տա­­զորային` 2021 թվականի նոյեմբերի 8 – 17-ը ներառյալ, 4 պահեստազորային` 2021 թվա­կանի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ,

5) հետախուզական մասնագիտություններով մինչև 149 պահեստազորային, որոնցից` 129 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 15 – 24-ը ներառյալ, 20 պահեստա­զո­րային` 2021 թվականի սեպտեմբերի 20 – 29-ը ներառյալ,

6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 14 պահեստա­զորային` 2021 թվականի հոկտեմբերի 25 – 31-ը ներառյալ,

7) ինժեներական մասնագիտություններով մինչև 24 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 15 – 21-ը ներառյալ,

8) տեխնիկական մասնագիտություններով մինչև 67 պահեստազորային, որոնցից` 27 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 25 – 31-ը ներառյալ, 40 պահեստա­զորային` 2021 թվականի նոյեմբերի 8 – 14 ներառյալ,

9) թիկունքային մասնագիտություններով մինչև 22 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8 – 14-ը ներառյալ ներառյալ,

10) տեղագրական մասնագիտություններով մինչև 7 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 15 – 24-ը ներառյալ:

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին  ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում իրականացվում են բարեփոխումներ (կառուցվածքային փոփոխություններ),  անհրա­ժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստ­վա­­ծության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համա­պատասխան զին­վորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ:

Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի զինված ուժերում ունենանք մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստ­վածությամբ և ռազմաուսուցված պահեստազո­րա­յին­ներով: Այս նպատակով ՀՀ զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների  ռազմական  հմտությունների  կատա­րե­լա­գործման, վերապատրաստման և պատ­րաստ­ման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ  զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստա­զորա­յին­ներով: Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ և հետագա տարիներին կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել