Նիկոլ Փաշինյանի որոշմամբ միջգերատեսչական խումբ է ստեղծվել՝ «Արմօյլ»-ի տնտեսական գործունեության հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեության հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար։

2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։

3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կառուցված գործարանի գործարկման հնարավորությունները և աշխատանքային խմբի կողմից առաջարկվող համապատասխան լուծումները՝ ճանապարհային քարտեզի  տեսքով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել