Ամեն ինչ արվելու է, որ հիփոթեքային վարկի եկամտային հարկի վերադարձի ծրագիրը սահմանափակելու օրինագծի կյանքի չկոչվելու համար․ Կառուցապատողների հայկական ասոցիացիա

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ իր մտահոգությունն է հայտնում Ֆինանսների նախարարության կողմից եկամտային հարկի ետվերադարձի կարգավորումները դադարեցնելու մասին օրենսդրական կարգավորումների նախագծի շրջանառման կապակցությամբ:

«Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունը ունենալու է այսպիսի տեքստի խմբագրությունը՝

Հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկը չի վերադարձվում:

Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր մեր հիմնավոր դիրքորոշումը կայանում է նրանում, որ հիփոթեքային վարկերի տոկոսների գծով պետական բյուջեից եկամտային հարկի վերադարձման ծրագիրը իր կարևորությամբ արժանի է ոչ միայն պահպանման, այլև անհրաժեշտ է իրականացնել օրենսդրական փոփոխություն՝ ավելի մեծ քանակությամբ անձանց ներգրավելու ուղղությամբ։

Այս նախագծի կյանքի կոչվելուն զուգահեռ առաջնային շուկայից ձեռք բերվող բնակարանների պահանջարկը կնվազի, հետևաբար կնվազի նաև՝ կառուցապատումն ու շինարարության ծավալներն այս ոլորտում։ Դա էլ իր հերթին կհանգեցնի շինարարության ծավալների ավելի մեծ անկմանն ու աշխատատեղերի կրճատմանը։

Հայտնում ենք, որ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ հետևողական է լինելու և անելու է ամեն հնարավոր բան, որ նշված օրենսդրական փոփոխությունը կյանքի չկոչվի»,-ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել