ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Այսօր՝ հուլիսի 28-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հույս է հայտնել, որ ձևավորված փոխգործակցությունն ապագայում ավելի մեծ թափ կստանա և կընդլայնվի։ 

Երկարամյա համագործակցության ընթացքում իրականացվել են համատեղ միջոցառումներ՝ նպաստելով քրեական գործերով միմյանց ցուցաբերվող միջազգային իրավական օգնության արդյունավետության բարձրացմանը։ 

Արգիշտի Քյարամյանը կարևորել է նաև հանցավորության դեմ պայքարում արդյունավետ համագործակցության շարունակականությունը։

Դեսպան Կոպիրկինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին՝ պաշտոնի նշանակվելու առթիվ:

Դեսպանը, իր հերթին բարձր գնահատելով երկու երկրների իրավապահ մարմինների միջև շփումները, շեշտել է Հայաստանում ՌԴ դեսպանության պատրաստակամությունը՝ աջակցելու քննչական մարմինների միջև գործակցության զարգացմանը: 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել և ընդլայնել օրակարգային խնդիրների պարբերաբար քննարկումները: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել