Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյից վերադառնում է Հայաստան, և այսօր կլինի Հայաստանում:
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Ավելի վաղ նախագահականից հայտնելն էին, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա: Նախագահ Սարգսյանը, ի թիվս մի շարք պետությունների ղեկավարների, ներկա կգտնվի Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը: Հայաստանի նախագահը կայսերական պալատում կմասնակցի Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպվող պաշտոնական ընդունելությանը և զրույց կունենա կայսեր հետ:
Հավելենք, որ Սարգսյանը հասցրել է մի շարք հանդիպումներ ունենալ։