ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է․
«2021թ-ի առաջին կիսամյակում Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5%-ով:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում տնտեսության ճյուղերի աճն ունի հետևյալ պատկերը՝
✅արդյունաբերական արտադրանք +2.1%
✅գյուղատնտեսության համախառն արտադրանք +6.8%
✅շինարարություն +10.8%
✅առևտրի շրջանառություն +8%
✅ծառայություններ +2.7%
2021թ-ի մայիս ամսվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 12%-ով:
Արտահանումն ավելացել է +23.3%-ով,
ներմուծումը` +7.9%-ով: