ԱՀ ՊՆ-ն՝ Մարտունու հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի հարձակման ենթարկվելու մասին

Սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ այն, թե իբր Քաշաթաղում տեղակայված մարտական դիրքերում տեղի է ունենում փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, ինչպես նաև Մարտունու հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի հարձակման ենթարկվելու մասին տեղեկատվությունն իրականությանը չեն համապատասխանում:

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ինչպես վերոնշյալ, այնպես էլ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մյուս հատվածներում շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել