Գյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր ու որդու դիեր: Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Բագրատունյաց 8-րդ շենքի 31 բնակարանում մահացած են հայտնաբերվել մոտ 35 տարեկան մայրն ու մոտ 10 տարեկան որդին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երկուսն էլ եղել են անկողինների մեջ: Այս պահին դեպքի վայրում են քննիչները: Նախնական տեղեկություններով մահացածներն այդ տան բնակիչներ չեն: Նրանք 4 օրով վարձակալել են այդ բնակարանը: Առավոտյան տանտերն այցելել է, որպեսի տեսնի, թե ինչպես են վարձակալները հարմարվել: Նրանք չեն արձագանքել դռան թակոցներին: Տանտերն էլ ահազանգել է 911 ծառայություն: