Մշակում ենք որոշակի սահմանափակումների փաթեթ, որն օգոստոսի երկրորդ կեսին կներկայացվի հանրությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք պատվաստումները կարող են դառնալ պարտադիր:
«Սա հանրային վտանգ ներկայացնող հիվանդություն է, ու մենք տեսնում ենք, թե երկրները, երբ այն դուրս է գալիս կառավարելիության շրջանակից, ինչպիսի կոլապսային իրավիճակում են հայտնվում», – ասաց նա։
Ավանեսյանն ընդգծեց՝ դրսևորելով հանրային պատասխանատվություն, դրսևորելով մեկը մեկին պաշտպանելու ու, ի վերջո, հանրային իմունիտետ ստեղծելու համար՝ ամեն քաղաքացի պետք է ակտիվ կերպով իր ներդրումն ունենա։
Ինչ վերաբերում է «դելտա» շտամին, Ավանեսյանն ասաց, որ այս պահին սեկվենավորած նմուշ դեռ չկա, սակայն Հայաստանում այն շրջանառվում է։
«Ինչու, որովհետև մենք ունենք բաց սահման և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ, որտեղ հայտնաբերված է այդ շտամը»,-նշեց նա։