Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի «դելտա» շտամը. Անահիտ Ավանեսյան

Աշնան առաջին կեսին ունենք կորոնավիրուսի նոր ալիքի վտանգ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է «դելտա» շտամին, Ավանեսյանն ասաց, որ այս պահին սեկվենավորած նմուշ դեռ չկա, սակայն Հայաստանում այն շրջանառվում է։

«Ինչու, որովհետև մենք ունենք բաց սահման և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ, որտեղ հայտնաբերված է այդ շտամը», – նշեց նա։

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ առողջապահական համակարգը շարունակում է շատ լարված կերպով աշխատել ու սպասարկել կորոնավիուսով վարակված բոլոր հիվանդներին։

«Ամեն ինչ անելու ենք, որ բնակչության 40-50 տոկոսը պատվաստվի ու մենք ավելի անվտանգ միջավայրում լինենք», – ասաց Անահիտ Ավանեսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել