Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ այսօր՝ հուլիսի 25-ին, ժամը 15: 30-ի սահմաններում, հայկական զինված ուժերը դիպուկահարները կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ՝ Քարվաճառի ուղղությամբ Շորջա գյուղի մոտակայքում:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ ադրբեջանական բանակի անձնակազմի շրջանում զոհեր չկան:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը:
Հուլիսի 24-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, բոլոր ուղղություններով, հարաբերականորեն կայուն է եղել: