Ճապոնական ընկերությունը սկսում է COVID-19-ի դեմ նոր դեղամիջոցի փորձարկումները մարդկանց վրա

Ճապոնական Shionogi & Co ընկերությունը սկսել է կորոնավիրուսի դեմ հաբերով փորփարկումները մարդկանց վրա, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է Wall Street Journal- ը:

Ըստ Shionogi-ի գործադիր տնօրեն Իսաո Տեշիրոգիի ՝ հաբերը, որոնք պետք է խմել օրական մեկ անգամ, տեսականորեն պետք է վնասազերծեն վիրուսը հինգ օրվա ընթացքում:

Տեշիրոգին նշել է, որ ընկերությունը նախատեսում է 50-ից 100 առողջ մարդկանց հավաքագրել՝ փորձարկումների համար Ճապոնիայում:

Հրապարակման համաձայն, փորձարկումները, հավանաբար, կտևեն մինչ հաջորդ տարի:

Այս պահին հայտնի չէ, թե արդյոք փորձարկվող դեղերը կկարողանան փրկել հիվանդներին բարդություններից և օգնել նրանց խուսափել հոսպիտալացումից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել