Չինաստանի Հենան նահանգում հորդառատ անձրևների և ջրհեղեղի պատճառով զոհվածների թիվը հասել է 63-ի, հինգ մարդ անհայտ կորած է համարվում, իշխանությունները տարհանել են ավելի քան 860,000 մարդու վտանգավոր տարածքներից:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հուլիսի 16-ից հուլիսի 25-ը ժամը 12.00-ը, երկարատև անձրևների պատճառով, 11,44 միլիոն մարդ գտնվում էր աղետի գոտում, զոհերի թիվը հասավ 63-ի, հինգ մարդ անհայտ կորավ, 861,9 հազար մարդ արդեն տարհանվել են ամբողջ մարզում», – ասվում է նահանգի ղեկավարության տարածած հայտարարության մեջ:
Ավելի քան 296 հազար մարդ շտապ օգնության կարիք ունի:
Տուժած գյուղատնտեսական նշանակության հողերի մակերեսը կազմել է 876,6 հազար հա, ավերվել է 8 876 շենք: