Հայկ Մարությանի կարգադրությամբ Երևանի կենդանաբանական այգում աուդիտ կանցկացվի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 16-ին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն Երևանի կենդանաբանական այգում աուդիտ կանցկացվի։

Կարգադրության մեջ ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 177-րդ կետով.

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի N 3704-Ա որոշման N 2 հավելվածի 38-րդ կետի՝ 2021 թվականի հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ում իրականացնել 2020-2021 թվականների հաշվետու ժամանակաշրջանի համակարգի գնահատման աուդիտ։

2. «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետներ Հ.Հակոբյանին (խմբի ղեկավար), Ա.Դանիելյանին և Ա.Հակոբյանին:

3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել