Ազգային ժողովն ընդունել է կառավարության ներկայացրած ծրագիրը

76 կողմ, 41 դեմ ձայներով այսօր Ազգային ժողովի նիստում ընդունվեց Կառավարության 2013-2017թթ. ծրագիրը: Ծրագրին դեմ քվեարկեցին «Ժառանգություն», ՀՅԴ, ՀԱԿ և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները:

Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր ծրագիրը:

Ազգային ժողովում Տիգրան Սարգսյանը նշել էր, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետական Կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել