Հալեպը ռմբակոծվել է

Հալեպը ռմբակոծվել է։ Այս մասին «Արևելք» լրատվականը տեղեկացել է Հալեպում իր աղբյուրից։

Ըստ լրատվականի՝ առնվազն երկու հրթիռներ են ընկել Հալեպի Շահպա ժատիտա շրջանի վրա՝ պատճառ դառնալով նյութական մեծ վնասների։

Ըստ վերջին տվյալների՝ հրթիռները ընկել են խաղաղ բնակչության շենքերի վրա, ինչի հետևանքով մի քանի բնակարաններ ծանր վնասներ են կրել։

Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ հրթիռակոծությունների հետևանքով կան վիրավորներ, սակայն տեղեկությունը դեռ չի հաստատվել։

Նշենք նաև, որ «Ալ Շահպա-ալ ժատիտա» շրջանում հայեր չեն բնակվում, իսկ շրջանը թիրախավորողները Հալեպի արևմտեան շրջանում գտնվող ահաբեկչական խմբավորումներն են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել