Բելգիայում հուլիսի 20-ը հայտարարվել է սգո օր`աննախադեպ ջրհեղեղի հետևանքով զոհերի մեծ թվի պատճառով:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը`վկայակոչելով Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյին:
«Հուլիսի 20-ը ազգային սգո օր կլինի: Դա մարդկային մեծ կորուստները հիշելու և բնակչության շրջանում համերաշխությունն ու միասնության զգացումը ողջունելու պահ է»,- Թվիթերում գրել է Ալեքսանդր Դե Կրոն:
Վերջին տվյալների համաձայն՝ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 23 մարդ, առնվազն 5-ը համարվում է անհայտ կորած: Ավելի քան 40 տուն հոսանքազրկվել է, իշխանությունները խորհուրդ են տվել ծորակից ջուր չօգտագործել:
Կառավարությունը գործարկել է Եվրամիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը. օգնություն են սկսել տրամադրել Ֆրանսիան, Ավստրիան և Իտալիան: