Մարզերը քվեարկությամբ ցույց տվեցին՝ ում կրունկները որտեղ են մաշվել․ Ալեն Սիմոնյանը՝ Սոֆյա Հովսեփյանին

Ազգային ժողովի արտհերթ նիստում պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով Սոֆյա Հովսեփյանի խոսքին, թե արդյո՞ք բոլոր պատգամավորներն են, որ լրացուցիչ ծախսեր են անում և այցելու մարզեր, և արդյո՞ք ճիշտ է, որ համահարթեցված բոլորը ստանան օրենքի նախագծով առաջարկվող  ավելացված գումարը, ասաց․

«Ես, իհարկե, կիսում եմ իմ գործընկերոջ մոտեցումը, բայց կարող եմ ասել՝ մենք շատ հեշտ այդ հարցը կարող ենք կարգավորել։ Օրինակ՝ կարող ենք տեղեկանքի տեսքով ունենալ, որ երբ մենք այցելում ենք տվյալ համայնք, ընտրված համայնքի ղեկավարը տեղեկանքը ստորագրի, որով հաստատում է, որ մարզում ներկա է եղել և մասնակցել է տարբեր հանդիպումների, քննարկումների։ Մասնավորապես, եթե երկու անգամ առնվազն մարզ է այցելել պատգամավորը, ընտրված համայնքապետի ստորագրությունը կարող է լրացուցիչ դրական էֆեկտ ստանալ։ Նախևառաջ հենց պատգամավորին պարտավորեցնել հիշել, որ պետք է գնա, եվ երկրոդը՝ այդ կապը կամրապնդվի և դրանով իսկ հենց համայնքի ղեկավարները պատասխանատվություն կազգան տեղերում լինել և պատգամավորների հետ աշխատել։

Վստահաբար կարող եմ ասել, որ մարզեր շատ այցելած պատգամավորների համար այդ գումարը մի բան էլ քիչ է։ որովհետև եթե վերցնենք, օրինակ Վայոց ձերի մարզ, առնվազն 60 լիտր բենզին է ծախսվում, երբ գնում ես վայոց ձորի գյուղեր ու վերադառնում ես։ Դա եթե վերածենք դրամի, 30000 դրամ, և գիշերակացի և հաց ուտելու համար ևս 30000 դրամ, այսինքն՝ մեկ այցը 60000 դրամ է ծախսվում»,- նշեց Սերգեյ Բագրատյանը։

Վերջինիս ելույթին հարորդեց պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ելույթը, ով, արձագանքելով Սերգեյ բագրատյանին, ասաց․

«Հարգելի պարոն բագրատյան, ձեզ լսելով, հիմա հասարակությունը կկարծի, թե պատգամավորների ոտքերի կրունկների կոշիկները մաշվել են մարզերի ճանապարհին։ Իհարկե, բարոյական պարտք է գնալու, իհարկե, բարոյական պարտք է միշտ գնալու և ոչ թե այս գումարն ավելացնելուց հետո պիտի գնան։ Սա պետք է լիներ ամեն մեկի պարտավորությունը այս 2,5 տարվա ընթացքում։ Ես չեմ կարծում, որ այս գումարի բացակայության պատճառով է, որ չէին գնում, և հիմա, երբ ավելացնում են, կգնան։

Այդ ո՞նց էր լինում, որ շատ պատգամավորներ անտեսում էին այդ 50000 դրամի պակաս լինելը և գնում էին, իսկ մնացածը, առհասարակ, անտեսում էին մարզերը և անտեսում էին նաև Երևան քաղաքը և Երևան քաղաքի համայնքները։ Այնպես որ, այստեղ զուտ անձնային որակների խնդիր է և ոչ թե ֆինանսավորման»։

Սոֆյա Հովսեփյանի ելույթից հետո Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը արձագանքեց՝ ասելով․

«Կարծում եմ՝ քվեարկությամբ մարզերը ցույց տվեցին՝ ում կրունկները որտեղ են մաշվել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել