ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հարց ուղղեց պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանին, ով համահեղինակն է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի։
«Պարոն Ենգիբարյան, ուզում եմ մի բան հարցնել՝ արդյո՞ք այս 7-րդ գումարման Ազգային ժողովի ընթացքում բոլոր պատգամավորները մեկնեցի՞ն մարզեր, թե՝ ոչ։ Դուք հաստատ գնահատե՞լ եք և գիտե՞ք։ Եվ արդյո՞ք մարզի պատգամավորներն օրենսդրական գործունեությամբ չեն զբաղվում։ Այսինքն՝ եթե մյուս պատգամավորների հետ համեմատում եք՝ ասելով, որ իրենք օրենսդրական գործունեությամբ են զբաղվում։
Եվ դիվաանգիտական գործունեության ընթացքում արդյո՞ք պատգամավորները, երբ գործողումներ են լինում և այցեր, այս գումարից են օգտվում, այլ ոչ հավելյալ գործուղման ծախսերից և գրպանի ծախսերից։ Ինչու՞ ենք մենք այս 200,000 դրամը ավելացնում մի բանի համար, որն առանց այն էլ այդ ծախսերը հոգում են։ Եվ մարզի պատգամավորներն, այո, ունենում են խնդիրներ, որովհետև անընդհատ մարզեր են մեկնում, բայց Երևան քաղաքի պատգամավորները կամ ցուցակով անցած պատգամավորները, ինչպես բոլորս տեսանք, մարզեր առհասարակ չայցելեցին կամ գործուղումների միջոցով այցելեցին»։
Ի պատասխան հարցի՝ Վիկտոր Ենգիբարյանն ասաց․
«Մենք շատ լավ գիտենք, որ պատգամավորական գործունեությունը բավականին բազմաբնույթ է, և պատգամավորները, ըստ իրենց մասնագիտության բերման, կարող են զբաղվել այս կամ այն գործունեությամբ առավել խորացված։ Իհարկե, բոլոր պատգամավորներն առաջին հերթին զբաղվում են օրենսդիր աշխատանքով, ինչի համար, որ ընտրվել են, սակայն մենք գիտենք, որ կա, օրինակ, պետական իրավական հարցերի հանձնաժողով, որտեղ ներգրավված են մեր իրավաբան պատգամավորները և օրինաստեղծ աշխատանքի համար, բնականաբար, հատուկ ծանրաբեռնվածությամբ են զբաղված։
Դուք, որպես Շիրակի մարզի տարածքային ցուցակի ընտրված պատգամավոր, բնականաբար, բազմաթիվ առիթներ եք ունեցել այցելելու և հանդիպելու մեր ընտրողների հետ։ Ահա այս է, որ պատգամավորին տրված միջոցները պետք է լինեն պատգամավորի կողմից ուղիղ կառավարելի։
Իհարկե, երբ պատգամավորը գործուղվում են արտասահման և մենք գործ ունենք բավականին մեծ ծախսերի հետ, իհարկե, դրա համար հավելյալ ինքնաթիռի տոմս և մնացած ծախսերը ծածկվում են, բայց կհամաձայնեք, որ Հանրապետության ներսում պատգամավորների նյութատեխնիկական սպասարկումը բարելավելու կարիք ունի։ համենայն դեպս, դա է ցույց տվել մեր 2,5-3 տարվա պատգամավորական գործունեությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում