3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հուլիսի 14-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։
Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից:
Անցկացվել է շարային ստուգատես, որի ընթացքում ստորաբաժանման հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները ստուգել են հերթապահության մեկնող անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը։
Զինծառայողներին հրահանգավորել են մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների խստիվ պահպանման վերաբերյալ։