Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հուլիսի 14-15-ին՝ շրջանների զգալի մասում, 16-18-ին հիմնականում կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ արագությամբ։
Հուլիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ին՝ ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 16-19-ին՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։
Հանրապետության տարածքում`
Երևան քաղաքում՝
Հուլիսի 14-16-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Հուլիսի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: