Թբիլիսին և Բաքուն քույր քաղաքներ դառնալու մասին հուշագիր են ստորագրել:
Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։
«Այսօր Թբիլիսիի եւ Բաքվի միջև կնքված քույրացման հուշագիրը շատ կարևոր է: Մեր քաղաքների միջև կար երկարամյա գործընկերություն: Հուսով եմ, որ հուշագիրը մեծ ներդրում կունենա Վրաստանի ու Ադրբեջանի միջև դարավոր հարաբերությունների խորացման գործում: Պայմաններ կստեղծեն տարբեր ոլորտներում մեր հարաբերություններն ավելի հետաքրքիր ու բարեկամական դարձնելու համար», – ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։