Ոստիկանությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի զանգերի կենտրոնի թափուր պաշտոնների համար։

Համապատասխան պաշտոնների գործառույթների մեջ են մտնում ահազանգերի ընդունում և ըստ ենթակայության փոխանցում, քաղաքացիներին խորհրդատվական աջակցության ցուցաբերում, արտակարգ իրավիճակների կամ շտապ բժշկական օգնության զանգեր ստանալու դեպքում դրանք իրավասու մարմիններին փոխանցում, ահազանգերն իրավասու ստորաբաժանումներին տրամադրում և այլն։

Աշխատանքն իրականացվելու է 24-ժամյա հերթափոխով:

Դիմել ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն՝ ք.Երևան, Նալբանդյան 130,  հեռախոս՝ 011-58-49-71, էլեկտրոնային փոստ՝ [email protected]:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել