Հուլիսի 6-9-ը Բաքվում Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի և Ռուսաստան-Ադրբեջան սահմանագծման համատեղ հանձնաժողովի ղեկավար Ամիր Բիլիալետդինովի միջև կայացել է հանդիպում, սա կողմերի սահմանազատման հանձնաժողովի 9-րդ նիստն է:
Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանազատման գործընթացի շարունակությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև հաստատել են սահմանազատման աշխատանքների կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Կողմերի պայմանավորվածության համաձայն, Ադրբեջան-Ռուսաստան սահմանազատման համատեղ հանձնաժողովի 2021 թվականի աշխատանքային ծրագրի համաձայն, սահմանային նշանների մոնտաժումը կշարունակվի:
Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության տարածքում: Հաջորդ հանդիպման ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով: