Մխիթար Զաքարյանը 2 ամսով կալանավորվեց

Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի ձերբակալումը դատարանը ճանաչեց ապօրինի, սակայն կալանավորեց 2 ամսով։ Այս մասին հայտնում է փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Ստանդարտ սցենարով…

Մխիթար Զաքարյանի ձերբակալումը դատարանը ճանաչեց ապօրինի, սակայն կալանավորեց 2 ամսով։

Դատական պրոցեսի և դատարանի որոշման մասին մանրամասները կներկայացնեմ քիչ ավելի ուշ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308 րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել