Բահրեյնի Թագավորությունում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանըիր հավատարմագրերը հանձնեց Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆային

Հուլիսի 6-ին Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մհեր Մկրտումյանը (նստավայրը՝ Աբու Դաբի) իր հավատարմագրերը հանձնեց Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆային:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում Համադ բին Իսա Ալ Խալիֆան շնորհավորեց դեսպան Մկրտումյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր դիվանագիտական առաքելություն: Բահրեյնի թագավորը հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի Հայաստանի և Բահրեյնի միջև համագործակցությանը: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, դեսպան Մկրտումյանը նշեց, որ պատրաստկամ է ներդնել ջանքեր երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:

ՀՀ դեսպանը կարևորեց երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացումը, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել