«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱԺ խորհուրդը որոշեց ուժը կորցրած ճանաչել Հերիքնազ Տիգրանյանի նշանակման մասին իր կողմից ընդունած անօրինական որոշումը։
Հիմա ԱԺ-ին ու կառավարող ուժին եմ դիմում։ Եթե ցանկանում եք էս երկրի համար լավ բան անել, եթե ցանկանում եք և կոռուպցիայի դեմ իրապես արդյունավետ պայքար ծավալել և արտախորհրդարանական ուժերին հնարավորություն տալ իրենց գիտելիքն ու ներուժը օգտագործել ի նպաստ Հայաստանի Հանրապետության` ստեղծեք Հակակոռուպցիոն միասնական մարմին և նրանում գերակշիռ տեղ տվեք արտախորհրդարանական ուժերին։
Ու կտեսնեք, թե ինչպես է համակարգը մաքրվում կոռուպցիայից»։