«Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքի 11-րդ հոդվածում փոփոխություններ են կատարվել։
Այն վերաբերում է տուգանքներին՝ որպես բանկի պատասխանատվություն։ Փոփոխություններն ուժի մեջ են մտել հուլիսի 1-ից։
Իրավաբան․net-ը հայտնում է, որ նշված օրենքով սահմանված չափով պատասխանատվության միջոցները կիրառվում են, եթե խախտումը տեղի է ունեցել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, իսկ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման առումով խախտումների քանակն սկսվում է հաշվվել (խախտման հաշվարկի սկիզբն սկսվում է), եթե խախտումը տեղի է ունեցել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
Այսպիսով․
1. Բանկի կողմից «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքի օրենքի կամ նշված օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք`
1) մեկ անգամ խախտելու համար` երեք հարյուր հազարից մինչև հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով.
2) երկու անգամ խախտելու համար` հինգ հարյուր հազարից մինչև մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով.
3) երեք կամ ավելի անգամ խախտելու համար` մեկ միլիոնից մինչև երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
2. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով` դատարանի վճռով, այն դեպքում, երբ բանկը համաձայն չէ տուգանքի նշանակմանը կամ տուգանքի չափին: Տուգանքը գանձվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:
3. Այս օրենքի իմաստով` նշված օրենքի կամ նշված օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտում թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է առանձին խախտում:
4. Կենտրոնական բանկն իր իրավասությունների շրջանակում պատասխանատվության միջոցներ կիրառելիս տուգանքի` որպես պատասխանատվության միջոցի կիրառման դեպքում սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի խախտումների համար առաջնորդվում է սույն հոդվածով: Սույն հոդվածով սահմանված տուգանքը, որպես պատասխանատվության միջոց, Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: