Տղաները շուտով կխոսեն հարազատների հետ․ Նազելի Բաղդասարյան

ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հերթական ավետաբեր լուրը. մեր եղբայրները վերադարձել են հայրենիք։ Այս պահին Էրեբունի օդանավակայանից միասին շարժվում ենք զինվորական հոսպիտալ, որտեղ, ըստ ընթացակարգի կանցկացվի բժշկական զննում։ Տղաները շուտով կխոսեն հարազատների հետ։ Բարի և շուտափույթ վերադարձ մաղթենք նաև մյուսներին։

Վերադարձածները Շիրակի մարզից են»։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հայտնել էր․

«Այսօր՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։ Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:

Հայրենիք վերադարձած 15 հայ գերիների անունները՝ ստորև.

1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի – Շիրակի մարզ

2. Ասատրյան Գևորգ Նորայրի – Շիրակի մարզ

3. Գասպարյան Գոռ Վահրամի – Շիրակի մարզ

4. Ենգոյան Սիսակ Գրիշայի – Շիրակի մարզ

5. Կարապետյան Յուրի Տիգրանի – Շիրակի մարզ

6. Մահտեսյան Էդգար Վաչագանի – Շիրակի մարզ

7. Մինասյան Արամ Գառնիկի – Շիրակի մարզ

8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի – Շիրակի մարզ

9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի – Շիրակի մարզ

10. Պողոսյան Արմեն Եղիազարի – Շիրակի մարզ

11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի – Շիրակի մարզ

12. Սեֆիլյան Կամո Կարենի – Շիրակի մարզ

13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի – Շիրակի մարզ

14.Գևորգյան Գրիգոր Գեորգիի – Շիրակի մարզ

15.Մանուկյան Անդրանիկ Տիգրանի – Շիրակի մարզ

ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը միջնորդական դերակատարման համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել