40 հակ անասնակեր է այրվել․ ԱԻՆ

Հուլիսի 3-ին, ժամը 16:30-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունըԼ

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:44-ին, մարվել՝ 17:10-ին: Այրվել է 40 հակ անասնակեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել