Հուլիսի 2-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Զորամասի հրամանատար, գնդապետ Ս.Տիտանյանը շնորհակալություն է հայտնել զորացրվող զինծառայողներին` հայրենիքին մատուցած ծառայության համար և պատվոգրեր հանձնել ծառայության ընթացքում բարձր կարգապահություն և լավագույն ցուցանիշներ ցուցաբերած, հրամանատարական կազմի կողմից գերազանց գնահատականի արժանացած զինծառայողներին»,- ասված է հայտարարության մեջ։