ՍԴ-ն գրանցել է «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը․ խոսնակ

Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը հայտնում է․

«Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» N 184 Ա որոշումը և ընտրությունների արդյուքներն անվավեր ճանաչելու պահանջով։

Այսօր Սահմանադրական դատարանում գրանցվել է նաև արտահերթ խոհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը, «Զարթոնք» կուսակցության դիմումը և «Հայոց հայրենիք» կուսակցության դիմումը։

Այսպիսով 2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանն ստացել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների հետ կապված 4 դիմում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել