Ստեփանակերտը պետք է դարձնենք նույնքան հայկական մարաքաղաք, ինչպիսին Երևանն. Թևան Պողոսյան

Նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկու օր առաջ եմ բարձրաձայնել Արցախին սատար լինելու բոլորիս պարտականության մասին:

Իմ պատկերացմամբ Ստեփանակերտը պետք է դարձնենք նույնքան հայկական մարաքաղաք, ինչպիսին Երևանն է: Իսկ ո՞վ ասաց, որ համահայկական կառույցների գլխավոր գրասենյակները պետք է միայն Երևանում լինեն, այլ ոչ թե մի մասը Ստեփանակերտում տեղակայվի:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը կարող է լինել դրա ծիծեռնակ վարակիչ օրինակը: Շատ լոբբիստական կազմակերպություններ ունեն իրենց ներկայացուցչությունները, որոնք կարող են շատ արագ գաղափարական փոփոխության իմաստով գլխավոր գրասենյակը դարձնել Ստեփանակերտինը` պահպանելով իրենց ներկայացվածությունը Երևանում: Գիտակցված ցանկության իմաստով սա շատ իրատեսական է և ողջունելի:

Նաև պետության կողմից պիտի քայլեր արվեն: Պատմությունը և պատմության հաջողված փորձերը կրկնել նույնպես կարևոր է: Օրինակ երբեևէ դիտարկե՞լ ենք, թե ինչ կառույցներ ենք ունեցել սկսած 1990-ից, որոնք օգնել են Արցախին և Հայաստանին համատեղ դիմակայել դժվարություններին ու մարտահրավերներին: Օրինակ «Հատուկ ծրագրերի վարչությունը»: Այն ոչ միայն կոորդինացնում էր բոլոր կապերը, այլև կադրային դարբնոց էր պետականության գիտակցման և պետական ինստիտուտների համար:

Դե էլ չասեմ, որ իրական տրամադրվածության դեպքում հենց այսօր պետք էր նախաձեռնել Արցախի կամ Հայաստանի կառավարության կազմում «Ինտեգրման նախարարություն»: Բայց… դե դուք հասկանում եք:
Հ.Գ. Հույս չունեմ, որ լսող լինելու է, բայց գոնե ինքս ինձ հետո չեմ մեղադրի, որ առաջարկներ չեմ արել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել