ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում զինծառայողների իրավունքների պաշտպանության, զորային օղակում (ք․Երևան, ՀՀ մարզեր) իրավական խնդիրների ապահովման և զինված ուժերը իրավաբաններով համալրելու նպատակով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի իրավաբանական ծառայությունը զինվորական ծառայության է հրավիրում ներքոնշյալ պահանջներին համապատասխանող իրավաբանների․
1. Ընդհանուր գործառույթները (կոնկրետ գործառույթները` ըստ կոնկրետ հաստիքի)
Իրավաբանական խորհրդատվության տրամադրում.
Ստացված գրությունների և դիմումների պատասխանների մշակում.
Իրավական ապահովում և փորձաքննություն.
Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում, փորձաքննություն.
Դատական ներկայացուցչություն.
Հայցադիմումների, հայցադիմումների պատասխանների, վերաքննիչ և վճռաբեկ բո-ղոքների, դրանց պատասխանների և դատական այլ փաստաթղթերի կազմում:
2. ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Բարձրագույն իրավաբանական կրթություն (մագիստրոսի որակավորումը և գիտական կոչումները կդիտարկվեն որպես առավելություն).
ՀՀ օրենսդրության իմացություն.
Հայոց լեզվի գերազանց իմացություն:
3. Պահանջներ
1) Մասնագիտական.
Վերլուծական ունակություններ.
Իրավական ակտերի կազմման (փաստաթղթերի հետ աշխատելու) ունակություն.
Համակարգչային գիտելիքներ.
Աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն.
Օտար լեզուների իմացությունը ցանկալի է:
2) Անձնական որակներ
Պատասխանատվության զգացում.
Պարտաճանաչություն.
Ազնվություն.
Ազատ հաղորդակցվող և չկաշկանդվող.
Արագ կողմնորոշվելու ունակություն.
Սթրեսակայունություն.
Թիմում աշխատելու կարողություն:
4. Գրավչությունը
Մրցունակ դրամական բավարարում.
Բարձր կարգապահության, կատարողականության, գիտելիքների ամրապնդման և ընդլայնման խրախուսում.
Արժանիների համար ծառայողական աճի լայն հնարավորություն.
Հնարավորություն՝ գործով ծառայելու Հայրենիքին.
Արտերկրում ուսանելու հնարավորություն.
Այլ…:
5. Թեկնածուների ընտրության կարգը
Մասնագիտական ինքնակենսագրականների (CV) ներկայացում [email protected] էլեկտրոնային հասցեով.
Ըստ ինքնակենսագրականների` ընտրված թեկնածուներին կտրվի իրավաբանական բնույթի առաջադրանք, կպարզաբանվի հետագա ընթացակարգը.
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 29-46-99 հեռախոսահամարով։