Նյու Ջերսին դարձել Է ԱՄՆ-ի 10-րդ նահանգը, որն այսօր ճանաչել է Արցախի անկախությունը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Նյու Ջերսի նահանգի Սենատը միաձայն ընդունել է նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանայի ներկայացրած 71-րդ բանաձևը։ Բացի Արցախի անկախության ճանաչումից՝ 71-րդ բանաձևը Թուրքիային և Ադրբեջանին դատապարտում է Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ նրանց ագրեսիայի համար և վերահաստատում նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: