Հունիսի 30-ին ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հայտնում է․

«ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի նիստ: Քննարկվեցին եւ հաստատվեցին 2021 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն համաձայնություն տալու մասին եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցերը:

ԱԺ խորհուրդը որոշեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակել Հերիքնազ Տիգրանյանին:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները, ինչպես նաեւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվեց երեքական ժամ: ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում երկու ընթերցմամբ ընդգրկված նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումն առաջարկվեց կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել