Հունիսի 19-ին, ժամը 18։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի Գ․ Ս․-ն (ծնված 1990 թ․), ըստ նախնական տվյալների, ընկել է Արտաշատյան ջրանցքը («Նաիրի» բժշկական կենտրոնի հարևանությամբ)․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու խումբ։
Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության աշխատակիցներ և քաղաքացիներ։
Ժամը 22։36-ին քաղաքացու դին հայտնաբերվել է․ փրկարարները ջրանցքից («Հրազդան» մարզադաշտի հատված) դուրս են բերել դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»,- ասված է հայտարարության մեջ: