Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը․ Վազգեն Մանուկյանը՝ Արմեն Չարչյանի ազատազրկման մասին

Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որում նշել է․

«Պրոֆեսոր Արմեն Չարչյանի ապօրինի ձերբակալությամբ գործող իշխանությունը մեր երկրում քաղաքական հետապնդումների մի նոր բացասական չափանիշ է սահմանում, ինչպիսին չի եղել նախորդ 30 տարիների ընթացքում։

Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը եւ կոչ անում իրավապահ համակարգին անհապաղ ազատ արձակել անվանի բժշկին։

Սրանով այս իշխանությունը հերթական խայտառակ էջն է բացում մեր նորանկախ պատմության մեջ։ Հուսադրողն այն է, որ այդ էջը շատ շուտով մեկընդմիշտ կփակվի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել